Ներկայացվող թեմաներն են

* գրադարանի բաց դարակային կառուցվածքը

* անդամագրության և օգտվելու կանոնները

* էլեկտրոնային քարտարանում պարզ և ընդլայնված փնտրման մեխանիզմները,

* Դյուի տասնորդական համակարգով գրքերի դասավորությունը գրադարակների վրա,

* գրադարանային նյութերի շրջանառությունը, ժամկետի երկարաձգումը և պատվիրումը համակարգչային ծրագրով

* միջգրադարանային համագործակցություն/փաստաթղթերի էլեկտրոնային առաքում

* ընթերցողների հետ օնլայն էլեկտրոնային հաղորդակցություն գրադարանային էջով:

Չորեքշաբթի օրը, կրթահամալիրի քոլեջի Գրադարանային գործ բաժնի վեց ուսանողներով, նախապես պայմանավորված ժամին, Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում էինք: Մեզ սիրով ընդունեցին. նախնական հաճելի խոսակցությունից հետո անցանք աշխատանքի: Գրադարանը հետաքրքիր կառույց ուներ: Այդ կառույցի մեջ մտնում էին քսանհինգ բարձրագույն համալսարաններ, որից մեկը մեր երկրում է՝ տարածաշրջանում միակը:

Խմբերի բաժանվեցինք. ես սպասարկման բաժնում էի. Ամբողջը էլեկտրոնային է, սպասարկում, գրանցում: Յուրաքանչյուր ուսանող գրանցվելուց հետո ունենում է անհատական քարտ՝ հաշվի վրա որոշակի գումարով, որով կարողանում է ամբողջ տարվա ընթացքում օգտագործել նյութերի սկանավորման համար: Ամեն սովորող կարող է գիրք ընտրել, կարդալ որոշակի ժամկետում, հարկ եղած դեպքում նաև երկարացնել ժամկետը: Դրանք բոլորը էլեկտրոնային են: Ոչ մի րոպե ժամանակի կորուստ:

Ուսանողները խմբային աշխատանքի համար կարող են սենյակներ պահ տալ՝ որոշակի ժամանակով, որտեղ կա ժամանակակից տեխնիկա, հարմարավետ միջավայր աշխատելու համար:

Քանի որ ինֆորմացիան շատ-շատ էր, ու դժվար մի քանի ժամում յուրացնելու համար, ինձ օգնեց իմ ձայնագրիչը: Դու էլ կարող եք լսել:

 

Реклама