Սույն թվականի ապրիլի 25-ին ՀԲԸՄ Փափազյանի անվան գրադարանում մեկօրյա պրակտիկա կանցկացնեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վեց ուսանողներ:

Դասընթացի օրակարգը ստորև

Ժամը 10:00-13:00 Պրակտիկա սպասարկման և տեղեկատվական բաժնում, /դասընթացավարներ՝ Հասմիկ Գալստյան, Արազ Մարգոսյան /

Ներկայացվող թեմաներն են

* գրադարանի բաց դարակային կառուցվածքը

* անդամագրության և օգտվելու կանոնները

* էլեկտրոնային քարտարանում պարզ և ընդլայնված փնտրման մեխանիզմները,

* Դյուի տասնորդական համակարգով գրքերի դասավորությունը գրադարակների վրա,

* գրադարանային նյութերի շրջանառությունը, ժամկետի երկարաձգումը և պատվիրումը համակարգչային ծրագրով

* միջգրադարանային համագործակցություն/փաստաթղթերի էլեկտրոնային առաքում

* ընթերցողների հետ օնլայն էլեկտրոնային հաղորդակցություն գրադարանային էջով:

ժամը 13:00-14:00 — ընդմիջում

ժամը 14:00-17:00 Պրակտիկա մատենագիտական բաժնում,

/դասընթացավարներ՝ Անահիտ Վարդանյան , Դիանա Կիզակյան /

Ներկայացվող թեմաներն են

* էլեկտրոնային մատենագիտության կանոնները, մասնավորապես` մեքենայաընթեռնելի (MARC)գրառումների կատարում Անգլո-Ամերիկյան մատենագիտության կանոնների համաձայն,

* OCLC համակարգը

* WorldCat քարտարանի կառուցվածքը

Реклама