ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ՝      Լուսինե Վահագնի Նազարյան

Վերնագիր՝   Գրադարանավարի նախագծային աշխատանքը կրտսեր դպրոցում

Մասնագիտությունը՝         Գրադարանային գործ

Ղեկավար՝    Նոննա Գրիգորյան

Պաշտոնը՝     Գրադարանավար

Երևան 2018

 

Ներածություն

Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ արդեն 15 տարի: Մասնագիտությամբ դասվար եմ, հետո համատեղեցի աշխատանքս. դարձա դասվար-գրադարանավարի օգնական:

2016-ի ամռանը առաջարկ ստացա լինել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, ու դա ինձ համար կարևոր փոփոխություն եղավ: Սկսեցի համակարգել և գրանցել կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի վերջին մի քանի տարիներին ավարտած ուսանողների դիպլոմային աշխատանքները, կրթահամալիրում տարբեր տարիներին հրապարակված մանկավարժական հոդվածները, թարգմանությունները, կրթահամալիրում հրատարակված ամսագրերը, արխիվային փաստաթղթերը: Ծավալուն աշխատանք էր. մեծ ուշադրություն և հիշողություն էր պահանջում: Կարևոր եմ համարում նշել նաև այն, որ այդ ամենը անհրաժեշտ էր ինձ, ոչ միայն ընթերցող՝ ինչպես դրանից առաջ էր, այլև որպես գրադարանում որոշ աշխատանքներ համագարգող: Եվ, պիտի ասեմ, որ դա ինձ հնարավորություն տվեց, մյուս աշխատանքիս հետ համատեղելով, մասնագիտական ավելի հաստատուն գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել:

2016-ի սեպտեմբերից համատեղեցի աշխատանքս՝ երկարացված օրվա կազմակերպիչ և կրթահամալիրի քոլեջի «Գրադարանայաին գործ» բաժնի ուսանող: Ինձ համար տեսական և գործնական աշխատանքը տրվում էր միանգամից ու միաժաման՝ առանց ժամանակ կորցնելու, ինչը ինձ համար շատ կարևոր էր: Քիչ-քիչ ավելացան իմ մասնագիտական հմտություններն ու կարողությունները, որոնք ինձ, իհարկե, օգնեցին նաև կրտսեր դպրոցում: Տարվա ընթացքում, սովորողների հետ, բազմաթիվ ուսումնական նախագծեր ենք իրականացրել, որոնք օգտակար էին սովորղներին, իրենց հետ աշխատելն էլ՝ ինձ, ես հասկացա, որ ինձ դուր է գալիս այս աշխատանքը: Դա նաև անմիջական կապ ունի իմ մասնագիտական աշխատանքի հետ, որը միշտ սկսվող ու երբեք չավարտվող աշխատանք է:

 

Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարան

 

«Այսօր՝ տեղեկատվական մեր դարում, գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական, մշակութային, կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների, մասնագետների ու նյութա­տեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու` տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը։  Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում  գրադարաններն այլևս սոսկ «գրքերի դարաններ» չեն, այլ «տեղեկատվության»»։

Մարի Գաբանյան

 

Մեր օրերում լսարանում տրված գիտելիքները պետք է հնարավորինս սերտ կապեր ունենան իրական կյանքի հետ, ինչը որոշակի նախապայման է հիմնավոր ու լավ կրթության համար: Գրադարանը այլևս այն մշակութային վայրը չէ, ինչ եղել է որոշ ժամական առաջ: Հարկավոր է վերաիմաստավորել գրադարանների դերը՝ փոխելով կարդալու մշակույթը և միջավայրը: Այսօր հասարակությունը գրադարանների առաջ մեծ հարցեր է դրել և պահանջում է դրանց իրագործումը: Գրադարանների ամենամեծ խնդիրներից մեկն է, թե այս ահռելի տեղեկատվական դաշտում, ինչպես սովորել տեղեկատվությունից ճիշտ օգտվել՝ մի շարք հմտություններ և կարողություններ ձեռք բերելով: Եվ այսպես. Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը, որպեսզի գոհացնի իր ընթերցողին: Քանի որ ընթերցողները այլ պահանջներ ունեն, գրադարանը պետք է լինի, ոչ թե ,,գրքերի տեղ,, այլ տեղեկություն ստանալու կենտրոն և ծառայի ժամանակակից օգտատիրոջը: Եվ որն է այդ կենտրոնի դերը: Եթե մենք խոսում ենք գրադարանի աշխատանքի մասին, ապա պետք է հիշենք, որ աշխատանքը անմիջականորեն կապված է ընթերցողների հետ, որոնք տարբեր մշակութային նախասիրություններ ունեն: Քանի որ հիմա գրքերը թվային են, պետք է ընթերցողին ծանոթացնել և սովորեցնել, թե ինչպես պետք է օգտվել թվային գրքերից:

Ամեն գրադարան ինքն  է ընտրում իր ճանապարհը: Ճանապարհներից մեկը բոլոր գրադարանների վերանայումն է:

Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլեւս ընդամենը եւ միայն գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը եւ տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների դեմքը:

Ժամանակակից գրադարանները հասարակությանը առաջարկում են ժամանցի գործունեության նոր կազմակերպչական կենտրոններ՝ գրադարան -ակումբներ, գրադարան – թանգարաններ, գրադարան – ընթերցանության կենտրոններ, գրադարան – հոգևոր կենտրոններ և այլն: Գրադարաններին կից ակումբները և տարբեր հետաքրքրությունների միավորումները վաղուց դարձել են բնակչության տարբեր խմբերի ժամանցի կազմակերպման աշխտանքի ձև: Գրադարաններում արդեն բավականին կուտակված փորձ կա այդ ուղղությամբ: Ակումբների աշխատանքի խնդիրներն ու եղանակները տարբեր են: Հաջողությունը ուղեկցում է նրանց, ովքեր արագորեն են արձագանքում ժամանցի պահանջներին, իրենց շարքերում միավորում են իրենց գործին նվիրված մարդկանց:

 

Նախագծային ուսուցում

 

Ուսումնական նախագիծը՝ ուսումնաճանաչողական, ստեղծագործական կամ խաղային համատեղ գործունեության տեսակ է, սովորող-գործընկերների միջև, որոնք ունեն ընդհանուր նպատակ և համաձայնեցված միջոցներ՝ ուղղված որևէ խնդրի լուծման կամ որոշակի արդյունքի ձևակերպման:

Սովորողի համար այն առավելագույն դրսևորվելու միջոց է, ինչպես խմբային բնույթի աշխատանքներում, այնպես էլ անհատական մոտեցման պարագայում: Այն հնարավորություն է տալիս սովորողին բացահայտելու իր մեջ եղած ստեղծագործական ներուժը: Խմբային աշխատանքների՝ նախագծերի իրականացման պարագայում, այն առաջարկում է լուծումներ մի շարք խնդիրների, ինչպես նաև զարգացնում է սովորողների մոտ թիմային, փոխահամաձայնեցված և համագործակցային աշխատանքի կրթության հմտությունները:

Նախագծային մեթոդը ուսումնճանաչողական և համատեղ աշխատանքի կազմակերպման ձև է, որը այդքան էլ նոր չէ. այն սկիզբ է առել անցյալ դարի քառասունակններին ԱՄՆ-ում: Անվանել են նաև խնդիրների ուսուցման մեթոդ, որը կապված էր մարդասիրական խնդիրների ուսումնասիրման հետ: Այս մեթոդը մշակվել է ամերիկացի փիլիսոփա, մանկավարժ Ջոն Դյուին և նրա աշակերտը:

Նախագծային մեթոդը ուսումնճանաչողական և համատեղ աշխատանքի կազմակերպման ձև է, որում ներգրավված են դասավանդողն ու սովորողները: Ուսումնական նախագծերը նպաստավոր պայմաններ են ստողծում սեփական հնարավորությունները ճանաչելու և զարգացնելու համար: Այն հնարավար է հարմարեցնել տարբեր միջավայրերի և նպատակների: Այն ավելի արդյունավետ է, երբ դուրս է դասարանային պայմաններից, կազմակերպվում է ոչ սովորական միջավայրում կամ ոչ սովորոկան պայմաններում՝ բակ, այգի, դաշտ, տանիք…

Այդպիսի միջավայրում ստացած գիտելիքը կամ հմտությունը ավելի հիմանավոր է, տեսանելի սովորելու և կիրառելու համար:

Դյուին առաջարկում է ուսումնական հիմքում դնել ակտիվությանը՝ հիմնվելով  սովորողի անհատական հետաքրքրությունների վրա: Կարևոր է սովորողներին, գիտելիք ստանալու գործընթացում, ցույց տալ այն ճանապարհը, որը նա կկիրառի կյանքում:

Ուսուցիչը պետք է հուշողի դեր ստանձնի: Նա միայն պետք է օգնի և հետևի, որ սովորողը ճիշտ օգտվի տեղեկատվական աղբյուրներից կամ հեշտ ճանապարհ ցույց տա սովորողին՝ խթանելով միտքը: Արդյունքը պետք է լինի սովորողների ստացած հմտություններն ու կարողությունները և դրա արդյունքում ստացածը: Սովորողը պետք է գիտելիքը ստանա առանց լարումի, պետք է յուրացնի նյութը ոչ թե միայն լսելով կամ ընկալելով, այլ պետք է ունենա դրա կարիքը՝ դառնալով գործընթացի ակտիվ մասնակից:

Հաջողության կարևոր գրավականն է ուսուցանվող նյութի արդիականացումը, ուսուցանվող նյութի կապը սովորողի կյանքի, խաղի, աշխատանքի հետ: Պետք է ստեղծել խնդրահարույց իրավիճակ և սովորողին հնարավորություն տալ ինքնուրույն ելքեր որոնելու, երևույթներին տարբեր տեսանկյունից նայելու, դիտարկելու, արագ կողմնորոշվելու, եզրահանգումներ անելու համար՝ խթանելով ստեղծագործական կարողությունները:

Նախագծային մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք է, որը սովորողները իրականացնում են որոշակի ժամանակահատվածում:

 

Նկարագիր. Նպատակ, խնդիրներ և հնարավորություններ

Ուսումնական նախագիծ հասկացությունն ընկալվում է որպես համատեղ, նպատակաուղղված, նախապես ծրագրված համատեղ խմբային աշխատանք: Նախագծային աշխատանքն ունի ընդհանուր խնդիրներ և նպատակ, որոնց վերջնական արդյունքն այսպես ասած ինտելեկտուալ կոմպեսացիան է:

Այս մեթոդն ուղղված է զարգացնելու հավաքական հմտությունները: Սրա մեջ                                    համադրվում են սովորողի խմբի ներսում աշխատելու անհատական և ինքնուրույն որակները:

«Այն ինչը ես կճանաչեմ և կընկալեմ, ես գիտեմ, թե ինչի համար այն ինձ պետք, որտեղ և ինչի համար ես կարող եմ այդ գիտելիքը կիրառել». Ահա այս թեզն է ընկած ժամանակակից նախագծային մեթոդի ընկալման հիմքում: Այս հանգամանքը գրավում է հատկապես այն կրթական համակարգերին, որոնք փորձում են հավասարակշռություն մտցնել ակադեմիական գիտելիքի և կիրառական հմտության միջև:

Առաջանալով ազատ կրթության գաղափարի հենքի վրա, նախագծային մեթոդը, արդի փուլում ներառվում է կրթության ամենատարբեր փուլերում: Նախագծային ուսուցման միջոցով կարելի է ուսուցանել ցանկացած տարիքի անհատի.

բացահայտել և ձևակերպել խնդիրները

վերլուծել դրանք

գտնել դրանց լուծման ուղիները

աշխատել տարաբնույթ աղբյուրների տեղեկությունների հետ

ստացված տեղեկատվությունն օգտագործել տրված առաջադրանքի լուծման համար:

 

Գրադարանավարմանկավարժի դերը կրտսեր դպրոցում

Սոցկայքերից մեկում կարդացի, որ գրադարանավարի մասնագիտությունը մեռնող մասնագիտություն է: Ես այդպես չեմ կարծում: Ես հակառակը կապացուցեմ: Եթե առաջ գրադարանավարը միայն գրքերի սպասարկող էր, ապա այսօր գրադարանավարը նաև մանկավարժ է, հոգեբան, սոցիոլոգ, ինժեներ: Ցանկացած մասնագիտություն ունեցող մարդ կարող է ինքնակրթությամբ դառնալ գրադարանավար:

Ես այս պահին գրադարանավար-մանկավարժ եմ: Որն է գրադարանավար-մանկավարժի դերը դպրոցում: Մանկավարժը շատ լավ ծանոթ լինելով կրտսեր դպրոցի սովորողների պահանջներին, նրանց հետաքրքրություններին, տարիքային առանձնահատկություններին, ամնալավը գիտի թե ինչ է պետք 21-րդ սովորողին, ով հստակ գիտի ինչ է ուզում, և ինչը կարող է իր հետաքրքրությունը շարժել:

Կրածում եմ, որ արդեն հնացած տարբերակ է, երբ ընթերցողը ինքն է գնում գրադարան, սպասում է, երբ իրեն կմոտենա գրադարանավարը, հսկա քարտարաններից կգտնի, մի քարտ, հետո փոշոտ-հակահիգիենիկ գիրքը, դարակներից կփնտրի ընթերցողի ուզած գիրքը՝ կսպասարկի: Դա վաղուց արդեն արդիական չէ:

Գիտենք, որ գրադարանը տեղեկատվություն ապահովելու համար է: Իսկ չի՞ կարելի է այնպես կազմակերպել, որ գրադարանը՝ իր ամբողջ հմայքով, ինքը գնա ընթերցողի մոտ: Իհարկե կարելի է, չէ որ գրադարանի նպատակը տեղեկատվություն փոխանցելն է:

Ընթերցանությունը ուսուցման, անհատի զարգացման, ինքնակրթության հիմնական միջոցներից մեկն է: Այսօր, տեխնոլոգիապես հագեցած այս դարաշրջանում անընդհատ ընթերցանության խթանման գրավիչ ձևեր ու մեթոդներ գտնելու անհրաժեշտություն է առաջանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է նախագծերով:

 

«Շրջիկ գրադարան» նախագիծը կարդալու այլընտրանք

 

«Շրջիկ գրադարանը» նախագիծ է, երբ գրքերն իրենք են հյուր գնում ընթերցողին: «Շրջիկ գրաքդարանը» իր ընթերցողին կարող է հասնել ոչ թե սովորականի պես, այլև՝ հեծանվով:

Նախագծի նպատակն է սովորողին ընթերցել սովորեցնել, զարգացնել  ընթերցելու կարողությունը, առաջացնել հետաքրքրություն դեպի գիրքը: Գիտե՞ք, որն է գրադարանի և շրջիկ գրադարանի տարբերությունը: Սովորաբար, երբ մեզ ինչ որ գիրք է անհրաժեշտ լինում, գնում ենք գրադարան և վերցնում այն, իսկ շրջիկի դեպքում ինքն է մեզ հյուր գալիս և նոր ու հետաքրքիր գրքեր առաջարկում:

Առաջին դասարանում, երբ  սովորողներն արդեն տառաճանաչ են և արդեն կարողանում են փոքր ստեղծագործություններ, բանաստեղծություններ և հեքիաթներ, կարդալ «Շրջիկ գրաքդարանը» նրանց հյուրն է:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցում նշված «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակներում, «Շրջիկ գրադարանը»՝ ավագ դպրոցի սովորողներ՝ Նարեի և Շուշանի հետ, այցելեց Արևմտյան դպրոց՝  հյուր եղավ երկրորդ  դասարանցիներին

Մեզ հետ վերցրել էինք Թումանյանի հեքիաթների ընտրանիներ, գրքույկներ: Մեր մուտքը շատ ջերմ ստացվեց. կարծես՝ վաղուց իրար ճանաչում էինք: Խոսեցինք գրադարանի, գրքերի մասին: Հարց ու պատասխանով պազեցինք՝ ինչ է գրադարանը, ինչի համար են գրքերը: Հասկացանք, որ նրանք մեր ընկերներն են ու ինչպես ընկերներին՝ այնպես էլ գրքերին, չի կարելի նեղացնել, վնասել, քաշքշել: Գրքերը վերցրին, թերթեցին, կարդացին. հետո էլի կկարդային. հետաքրքիր էր: Իսկ, երբ որ վերջում ասացի՝ շնորհակալ եմ, լսեցի մեծի հասուն պատասխան՝ մենք ենք շնորհակալ, որ եկաք ու մեզ գրքեր բերեցիք: Հուզիչ էր… Տպավորված եմ:

«Շրջիկ գրադարանը» այս անգամ արդեն Հարավային դպրոցի երրորդ դասարանում էր՝ Կրթության և գիտության նախարարությունից նվեր ստացած գունազարդ ատլասներով: Դրանք ուսումնասիրության և դիտարկման հետաքրքիր նյութ դարձան: Դրանք գրադարանից ինձ հետ Հարավային դպրոց տարա: Երբ մտա դասարան ու ասացի, որ իրենց համար գիրք եմ բերել, թողեցին ամեն ինչ ու վազեցին դեպի ինձ: Ասացի, որ կիսատ աշխատանքները ավարտելուց հետո՝ ընթերցանության ժամին,  կնայենք, կկարդանք: Չհամբերեցին: Ոգևորությունն ակնհայտ էր: Իրար հերթ չտալով՝ ձեռքիցս վերցրին գիրք-ատլասները, ու սկսեցին ուսումնասիրել: Մեկը-մյուսին ցույց էր տալիս, իրեն արդեն ծանոթ պետությունը, կարդում աչքի տակ ընկած քաղաքի անունը: Նույնիսկ ծնողներից մեկը երկար ժամանակ, հետաքրքրությամբ թերթում ու կարդում էր:

Այլ ոգևորություն էր, երբ պայմանական նշանների օգնությամբ գտնում ու իրար ցույց էին տալիս՝ որտեղ ինչ կա՝ ոսկի, ալմազ, կետ, շնաձուկ… Հետո, հենց ատլասի վրա մի խաղ հորինեցին:  Որը խաղում էին շախմատի ֆիգուրների օգնությամբ: Իրար հարցեր էին տալիս, և ճիշտ պատասխանի դեպքում շախմատի ֆիգուրը մեկ քայլ առաջ էր շարժվում:»

 

Գրադարանավարը՝  հեքիաթասաց

 

Սովորողին գրքի հետ կապելու շատ լավ միջոց է հեքիաթ կարդալու մշակույթը:

Այն նախագիծը, որը դասվարը իրականացնում է դասարանում, անմիջականորեն կապվում է նաև գրադարանի ու գրադարանավարի հետ: «Կարդում ենք Թումանյան» նախագիծ,  այդպիսի մի հետաքրքիր նախագիծ է, որը իր ավարտն է ունենում գրադարանում. Գրադարանավարը դառնում է հեքիաթասաց:

 

Նախնական աշխատանքներ

  • Հեքիաթասացի օր, ժամ, միջավայր՝ բակ, հարթակ, տանիք
  • Նախապես ընտրված հեքիաթ
  • Մշակված հարցեր հեքիաթի հետ կապված

 

Դասվարը նախապես պայմանավորվում է գրադարանավարի հետ, միասին ընտրում են՝ որ հեքիաթն է հարմար տվյալ դասարանում հաքիաթասացի համար՝ որը կարող է և ծանոթ և անծանոթ լինել: Երբ դասվարը իր դասարանում ավարտում է նախագիծը, սովորողները արդեն իրենց «բաժին» նյութը սերտած, դասվարի հետ գալիս են գրադարան: Գրադարանավարը յուրաքանչյուրին մեկ գիրք է տալիս թերթելու, կարդալու համար: Այդ տարիքում նրանց հատկապես հետաքրքրում են նկարները: Սովորողի խնդիրը այդ ժամանակ գիրք կարդալը չէ, այլ հետաքրքրությունը գրքի նկատմամբ: Սովորողները շրջանաձև նստում են գորգին: Գրադարանավար-հեքիաթասացը նույնպես նստում է գորգին, որ հարմար լինի բոլորին տեսնել:

Մի քանի րոպե նախնական զրույցից հետո կարդում է հեքիաթը:

Կրադում է ձայնի հետաքրքիր առոգանությամբ, հարցադրումները ճիշտ և տպավորիչ, եթե կան անծանթ բառեր, ընթացքում բացատրում է, որպեսզի հեքիաթ յուրացումը լիարժեք լինի:

Հեքիաթի ընթերցումն ավարտելուց հետո հարցերի միջոցով կարելի է հասկանալ, թե ինչքանով է սովորողը ընկալեր հեքիաթը: Քննարկում ենք, վերլուծում, ճիշտ ու սխալ անում:

 

Նպատակը

  • բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը)
  • կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ
  • պատճառաբանել սեփական կարծիքը
  • թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության
  • պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին

 

Արդյունքը

  • Արդյունքը լուսաբանում, հրապարակում ենք մեր ուսումնական տիրույթներում:

 

«Ընթերցողի հրճվանքը»   նախադպրոցական տարիքի խմբերում

 

Սեպտեմբերին «Տիգրան հայրապետյան» գրադարանը սկսել էր մի  նոր նախագիծ «Ընթերցողի հրճվանքը»   նախադպրոցական տարիքի խմբերում: Նախաագծի նպատակը` երեխաների մոտ փոքր տարիքից սեր արթնացնելն է դեպի ընթերցանությունը.  գրքի հետ ընկերանալ, հեքիաների միջոցով սովորեցնել բարություն, ընկերասիրություն, հաղորդակցման մշակույթ:

Քանի որ հեքիաթը երեխայի լիարժեք զարգացման ամենամատչելի տարբերակներից  մեկն է, սկսեցինք Թումանյանական հեքիթներից:
Հեքիաթի դերը երեխայի կյանքում առաջնային է և պետք չէ թերագնահատել:

 

 Խնդիրները

  • երեխան ճիշտ ըմբռնի հեքիաթում ներդրված իմաստը
  • երեխան հեքիաթի մեջ գտնում է այն, ինչն իրեն հետաքրքիր է

Հեքիաթ ընթերցելիս խորհուրդ է տրվում նախ ծանոթնալ  նրաբովանդակությանը (եթե անծանոթ հեքիաթ է), ապա այն ձևափոխել տվյալ տարիքային խմբին համապատասխան տերմիններով, դաժան հատվածները ձևափոխել և այլն։

 

Արդյունքը

  • Վաղ տարիքից փոքրիկի մեջ զարգացնել ընթերցանությունը: Գիրք- փոքրիկ կապի  հետագա ընթացքի զարգացում: Ուսունառության ժամանակ կարողանա կարդացածը ըմբնել,վերլուծել, ճանաչել իրական աշխարհը:

 

 

 «Ընթերցողի հրճվանք» նախագիծը իրականացրեցի Հարավայաին դպրոց-պարտեզի նախակրթարանում՝ 2-4 տարեկանների խմբում, հինգերորդ դասարանի մի քանի աղջիկների օգնությամբ: Ոզում եմ նշել, որ  այստեղ սովորողները նաև սովորեցնող են, հեքիաթասաց: Սովորողները դառնում են փոխանցող, ինչը նոր որակներ, վստահություն, հմտություններ և կարողություններ է տալիս:

Եվ այստեղ մեզ օգնության է գալիս համագործակցային ուսուցումը: Այն շատ հարմար է սովորողին ինչ որ բան սովորեցնելու, արդյունքում նաև սովորելու համար:

Համագործակցային ուսուցումը այլընտրանքային մանկավարժական մոտեցում է։Այն ենթանդրում է խմբային աշխատանքի համագործակցության նոր մշակույթ: Համագործակցային ուսուցման կարևոր պայմաններից է խմբի անդամների միջև դրական աջակցող փոխկախվածության ապահովումը։

Նախապես խոսեցի ծրագրի ղեկավարի, հինգերորդ դասարանի  դասավանդողների հետ, ներկայացրեցի իմ նախագիծը և հինգերերդցիների դերը, նրանք ընդառաջեցին, որ նշված ժամին աղջիկները մասնակցեն «Ընթերցողի հրճվանքը նախակրթարանում» նախագծին:

 

Նախնական աշխատանք

  • Հեքիաթասացի օր, ժամ, միջավայր՝ բակ, հարթակ, տանիք
  • Նախապես ընտրված հեքիաթ

 

Նախապես իմացա, որ նախակրթարանն էլ իր նախագիծն է իրականացնում, և  նախագծում ունեն Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», և մենք որոշեցինք նախակրթարանում 2-4 տարեկանների համար կարդալ Թումանյանի «Շունն ու կատուն»։

Քնից առաջ, վերցրի Թումանյանի հեքիաթների գիրքը, ու աղջիկների հետ մտանք նախակրթարան։ Ներս մտանք, ժպիտով ընդունեցին։ Ասացի, որ ուզում ենք ընկերանալ իրենք հետ ու իրենց համար գիրք ենք բերել: Սկսեցին բլբլալ, ու մեզ ուսումնասիր: Խոսելով՝ իրենց համար աննկատ, մոտեցա գորգին, իրենք էլ ինձ հետ խոսելով գալիս էին դեպի գորգը: Նստեցի գորգին: Իրար հրելով հավաքվեցին շուրջս: Ասացի, քանի որ էդպես բոլորին չեմ կարող տեսնել, խնդրեցի իրենք էլ նստեն գորգին: Նստեցի, ով որտեղ կանգնած էր: Ցույց տվեցի գիրքը և թողեցի, որ ուսումնասիրեն՝ բացեն-փակեն, թերթեն, նկարներ փնտրեն: Հետո հարցրեցի, թե ով ինչ գիտի գրքի մասին: Խոսեցինք գրքի մասին, պարզեցինք՝ ինչի՞ համար է գիրքը, ի՞նչ կա նրա մեջ։ Հարցրեցի՝ կուզե՞ն արդյոք իրենց համար հեքիաթ կարդամ: Ուզեցին։ Սիրով կարդացի, ու սիրով էլ լսեցին։ Քանի որ նյութը իրենց ծանոթ կենդանիների մասին էր, ասացի, որ ուզում եմ շան նման հարան ու կատվի պես մլավեն: Միանգամից արձագանքեցին: Դա մեզ ավելի մտերմացրեց: Աղջիկները օգնեցին խաղալ դերերով, բեմադրել։ Դերերում էին Շունը, Կատուն,Դատավորը։ Արդարացրինք,մեղադրեցինք. ասացին, եթե իրենք շունը կամ կատուն լինեին ի՞նչ կանեին։ Հետաքրքիր ու հավես ստացվեց։

Կարող ենք նույն նախագիծը իրականացնել կրտսեր դպրոցի բոլոր դասարաններում, իրենց տարիքին հապատասխան նյութեր ընտրելով:

 

«Ընթերցողի հրճվանքը» երրորդ դասարանում

 

Այս անգամ «Ընթերցողի հրճվանքը» ինձ տարավ Հարավային դպրոց-պարտեզի՝ Տաթև Մելքոնյանի դասարան: Ձմեռային ճամբարի նախագիծը սկսել էր Տաթև Մելքոնյանը: Համագործակցային-շարունակական նախագիծ ստացվեց, որովհետև ես այն շարունակեցի իմ նախագծով՝ «Ընթերցողի հրճվանքով»: Նախապես պայմանավորված օրը՝ պայմանավորված ժամին, երրորդ դասարանցիների և իրենց  դասվար Տաթև Մելքոնյանի հետ արդեն հարմարավետ նստած էիք ներքնակների:  Խոսեցինք ձմեռային արձակուրդների ընթացքում իրենց կարդացած գրքերի մասին. պատմեցինք, քննարկեցինք, գովազդեցին իրենց կարդացած գրքերը այնպես, որ նրանք որվեր դեռ չեն կարդացել, ապայման ցանկություն ունենան կարդալու:

 

 

«Ընթերցողի հրճվանքը» չորրորդ դասարանում

 

Երրորդ դասարանում ստացված  հետաքրքիր զրույց-քննարումից հետ որոշեցի չորրորդ դասարանցիների հետ էլ էդպիսի նածագիծ իրականացնել:

Ինչպես այն ստացվեց… Ոգևորված նախագծի արդյունքով ̀ ես իմ ոգևորությունը պատմեցի Շուշան Ալեքսանյանին: Շուշանը առաջարկեց նույն նախագիծը փորձել չորրորդ դասարանցիների հետ: Պայմանավորվեցինք ու ես չորեքշաբթի օրը որոշված ժամին  «Ընթերցողի հրճվանք» նախագծով մտա չորրորդ դասարանցիների մոտ: Էլի խոսեցինք իրենց կարդացած գրքերի մասին, բայց արդյունքում լրիվ այլ բան ստացվեց:

Ամեն մեկը պատմեց իր կարդացած գրքի մասին այնպես, որ ովքեր դեռ չէին կարդացել այդ գիրքը, հետաքրքրվեցին և որոշեցին կարդալ: Յուրահատուկ «Գիրք- գովազդ» ստացվեց:

 

«Ընթերցողի հրճվանքը» երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբում

 

Ինչպես արդեն նշել էի բոլոր նախագծերը ունեն իրականացնելու հստակ ժամանակահատված. իրականացման ժամկետը- սեպտեմբերի 19-22-ը

Նախագիծը  իրականացվում է Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբում:

Ճամբարականները երրորդ, չորրորդ և հինգերրերդ դասարանցիներ են:

Գրքերի մշակման համար անհրաժեշտ նյութերը՝ թուղթ, մկրատ, սոսինձ, կպչուն ժապավեն:

 

Նպատակը

  • սովորողների մոտ խրախուսել ընթերցանությունը
  • խնամքով վարվել գրքի հետ
  • Խնամել, մշակել գրքերը և փոխանցել
  • Ունենալ տվյալ տարիքային խմբին համապատասխան գրադարան
  • Ընթերցողներին սովորեցնել գրադարանից օգտվելու կանոնները

 

  • Ընթերցողներին սովորեցնել գրքից օգտվելու կանոնները

 

 

Արդյունքը

  • Ունենալ գրադարան, խնամված, մշակված գրգեր և ընթերցասրահ:

Նախագիծը  իրականացվում են երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբի սովորողները իմ օգնությամբ: Սովորողների հետ միասին գնում են ընթերցասրահ/խոհանոցի մեջ առանձնացված տարածք/, որտեղ գրադարանն է: Մեզ հետ վերցնում ենք անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, սոսինձ, թուղթ, կպչուն ժապավեն: Բոլորս հավաքվում ենք աշխատանքային սեղանի շուրջ: Հետո աշխատանքը կատարում ենք փոքր խմբերով: Սովորողները,  իրենց ցանկությամբ ընտրում են, թե որ աշխատանքային խմբում են ուզում լինել: Մի քանիսը դատարկում են դարակները, մյուս ավելի մեծ խումբը առանձնացնում է հայալեզու, օտարալեզու գրքերը, մանկավարժական ուղեցույցները, խմբավորում է գեղարվեստական, մեթոդական, ժամանցային գրքերը: Այն գրքերը, որոնք մշակման կարիք ունեն մշակում են մշակման խմբի սովորողները: Ընթացքում թերթում ենք գրքերը, կարդում են ու կարդում:

Ինչպես նախագծում նկարագրել էի, այնպես էլ սկսեցինք մեր աշխատանքը: Երկարացված օրվա տարատարիք խմբում կան երրորդ, չորրորդ և հինգերրորդ դասարանի սովորողներ: Ես նախապես ներկայացրեցի մեր անելիքը: Խոսեցինք դրա կարևորության մասին: Վերցրեցինք անհրաժեշտ նյութրը ու գնացինք ընթերցասրահ: Աշխատանքի բաժանում արեցինք: Սովորողները,  իրենց ցանկությամբ ընտրում են, թե որ աշխատանքային խմբում են ուզում լինել: Մի քանիսը դատարկում են դարակները, մյուս ավելի մեծ խումբը առանձնացնում է հայալեզու, օտարալեզու գրքերը, մանկավարժական ուղեցույցները, խմբավորում է գեղարվեստական, մեթոդական, ժամանցային գրքերը: Այն գրքերը, որոնք մշակման կարիք ունեն մշակում են մշակման խմբի սովորողները: Ընթացքում թերթում ենք գրքերը, կարդում են ու կարդում:

 

 

 

 

«Կոմիտասյան օրեր» նախագիծը Հարավային դպրոցի նախակրթարանում

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  mskh.am կայքում, ամեն տարի հրապարակվում է կրթահամալիր ուսումնական օրացույցը:

Ուսումնական օրացույցն իր մեջ ներառում է ազգային տոներ, ծեսեր, ստուգատեսներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր, կրթահամալիրի պատմության ընթացքում նշանավոր դարձած օրեր: Այն ներառում է նաև կրթահամալիրի ամենօրյա գործունեության աշխատակարգը` ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներ, ամառային, ձմեռային, աշնանային և գարնանային ճամբարներ, ֆլեշմոբեր, մեդիաուրբաթներ, ճամփորդություններ, պլեներներ, փառատոններ, և բոլորն ունեն հստակ ժամանակահատված դրանք իրականացնելու համար:

Ըստ ուսումնական օրացույցի, ամեն տարի սեպտեմբերին՝ Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ,  մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում ամբողջ տարավա ընթացքում Կամիտաս ենք երգում՝ Կոմիտասի երաժշտությունը, որպես դաստիարակության բացառիկ միջոց:

Կոմիտաս լսում և ուսումնասիրում են բոլորը՝ նախակրթարանի 2-4 տարեկաններից մինչև ավագ դպրոց՝ ըստ տարիքային առանձնահատկությունների և ուսումնասիրվող նյութերի:

Կոմիտաս իմանալը շատ կարևոր է, այն սերնդի համար, ով պետք է ապրի վառ գույներով, աշխույժ ու լուսավոր ապագայով:

 

Նպատակը

  • Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

 

Խնդիրները

  • զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • երգի ուսուցման և կատարում
  • երաժշտական ունակությունների զարգացում

Միջավայրը

  • Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, համերգասրահ

 

Արդյունքը

  • Արդյունքը լուսաբանել և հրապարակել բլոգում:

 

Ուսուցման գործընթացում կարևոր տեղ պետք է հատկացնել միջառարկայական կապերին, որոնք ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից են: Պարապմունքը առավել հետաքրքրիր է և արդյունավետ, երբ մի առարկան համագործակցում է մյուսի հետ:  «Կոմիտասյան օրեր» նախագիծը Հարավային դպրոցի նախակրթարանում իրականացրեցի երրորդ դասարանի սովորողների հետ:

Ցանկացած նախագիծ իրականացնելիս պարտադիր է նախնական աշխատանքը՝ նախակրթարանի դաստիարակի, դասվարի, դասավանդողի:

 

Նախնական աշխատանք

  • Նախագծի իրականացման օր, ժամ, միջավայր՝ բակ, հարթակ, տանիք
  • Նախապես ընտրված մատչելի, տվյալ տարիքին համապատասխան նյութ

 

Կոմիտասյան օրեր նախագիծը հետաքրքիր և տպավորիչ էր Հարավային դպրոցի նախակրթարանում՝ երրորդ դասարանի սովորողների և մեր երգ ու պարի դասավանդողի պատրաստակամ աջակցությամբ: Այդ դասարանում ես նաև երկարացված օրվա կազմակերպիչ եմ:Քնից առաջ մտանք նախակրթարան: Մեզ միանգամից շրջապատեցին: Զարմանալի չէ. րենց համար բոլորը ծանոթ են:

Սա մեր կրթահամալիր առանձնահատկություններից մեկն է և ամենակարևոր առավելություններից մեկը: Ոչ ոք մյուսի համար անծանոթ չէ, բոլորը իրար ճանաչում են: Առավոտյան ընդհանուր պարապմունքին միասին երգում են, միջանցքներում միասին են, ու հեծանիվ են վարում, բակում միասին վազվզում են, խնամում են միջավայրը:

Նախակրթարանի սաները՝ իրենց արդեն ծանոթ իրավիճակի տերն են: Վազում նստոտում են գորգի վրա՝ իրենց մեծ ընկերներ հետ: Երրորդցիները սովորում և սովորեցնում են: Կոմիտասի մասին, իրենց իմացած տեղեկությունները պատմում են շատ պարզ, շատ մատչելի: Հետո միասին երգում ենք Կոմիտասի մշակած մեզ ծանոթ մանկական երգերը: Փոքրերը անկաշկանդ՝ մեկը մյուսին հերթ չտալով երգում են իրենց իմացած երգը, մյուսը երգում է այն երգը, որը հենց այդ պահին էր հիշել: Ոգևորությունը անսահման է, նախագիծը՝ ստացված:

 

Ամփոփում

 

Ժամանակակից գրադարանները հասարակությանը առաջարկում են ժամանցի գործունեության նոր կազմակերպչական կենտրոններ՝ գրադարան -ակումբներ, գրադարան – թանգարաններ, գրադարան – ընթերցանության կենտրոններ, գրադարան – հոգևոր կենտրոններ և այլն: Գրադարաններին կից ակումբները և տարբեր հետաքրքրությունների միավորումները վաղուց դարձել են բնակչության տարբեր խմբերի ժամանցի կազմակերպման աշխտանքի ձև: Գրադարաններում արդեն բավականին կուտակված փորձ կա այդ ուղղությամբ: Ակումբների աշխատանքի խնդիրներն ու եղանակները տարբեր են: Հաջողությունը ուղեկցում է նրանց, ովքեր արագորեն են արձագանքում ժամանցի պահանջներին, իրենց շարքերում միավորում են իրենց գործին նվիրված մարդկանց:

 

 

 

 

Реклама