Շաբաթ օրը գրդարանային գործի մեր  դասը անցկացրինք Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանում: Առավոտյան՝ նախապես պայմանավորված ժամին, արդեն համալսարանի գրադարանում էինք: Լիբանանահայ գրող Լևոն Վարդանյանի ընտանիքը համալսարանին էր նվիրել իր անձնական գրադարանը: Դրանք պետք էր մշակել ըստ կարգի, դասավորել համապատասխան դարակներում: Աշխատանքը բավականին հաճելի էր՝ ասել-խոսելով, սուրճի սեղանով, հետաքրքիր և ուսումնական՝ աղյուսակներից օգտվելով և գրանցելով:

Реклама