20180201_11565920180201_115502

Այսօր՝ Կրթահամալիրի ուսումնական օրացույցում նշված «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակներում, «Շրջիկ գրադարանը»՝ ավագ դպրոցի սովորողներ՝ Նարեի և Շուշանի հետ, այցելեց Արևմտյան դպրոց՝ հյուր եղավ երկրորդ դասարանցիներին:

Մեզ հետ վերցրել էինք Թումանյանի հեքիաթների ընտրանիներ, գրքույկներ: Մեր մուտքը շատ ջերմ ստացվեց. կարծես՝ վաղուց իրար ճանաչում էինք: Խոսեցինք գրադարանի, գրքերի մասին: Հարց ու պատասխանով պազեցինք՝ ինչ է գրադարանը, ինչի համար են գրքերը: Հասկացանք, որ նրանք մեր ընկերներն են ու ինչպես ընկերներին՝ այնպես էլ գրքերին, չի կարելի նեղացնել, վնասել, քաշքշել: Գրքերը վերցրին, թերթեցին, կարդացին. հետո էլի կկարդային. հետաքրքիր էր: Իսկ, երբ որ վերջում ասացի՝ շնորհակալ եմ, լսեցի մեծի հասուն պատասխան՝ մենք ենք շնորհակալ, որ եկաք ու մեզ գրքեր բերեցիք: Հուզիչ էր… Տպավորված եմ:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама