Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: ԷՀԳ-ն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ սովորական, խորացված (Advanced search) և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների (Authority search):

Սովորական փնտրում: Գրադարանի գրացուցակ (Library catalog) տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը: Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել Հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն:

Խորացված փնտրում։ Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն:

Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ԷՀԳ-ն ունի նաև օժանդակ շտեմարաններ՝ անձնանունների, առարկայական խորագրերի, տեղանունների, կազմակերպությունների անունների և այլն: Օժանդակ շտեմարաններով փնտրումը իրականացվում է Հեղինակավոր գրառումների ընտրացանկից, ընտրելով համապատասխան գրառման տեսակը՝ Անձնանունային, Առարկայական խորագիր, Տեղանուններ, Համընդհանուր վերնագիր, Ժամանակագրական բաժանում:

Մասնակից գրադարաններ — Participant Libraries

    • Հայաստանի ազգային գրադարան — National Library of Armenia
    • Մանկական ազգային գրադարան — National Children’s Library
    • Ազգային արխիվ — National Archive
    • ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան — Fundamental Scientific Library
    • ԵՊՀ գրադարան — Yerevan State University Library
    • Պոլիտեխնիկական համալսարանի գրադարան — National Polytechnic University Library
    • Ազգային ագրարային համալսարանի գրադարան — ANAU Scientific Library
    • Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարան — Brusov University Library
    • ԵՊԲՀ գրադարան — Yerevan Medical University Library

 

    • Երևանի քաղաքային գրադարան — Municipal Library

 

    • Գիտաբժշկական գրադարան — Scientific Medical Library

 

  • Գիտատեխնիկական գրադարան — Scientific Technical Library
  • Սարդարապատի հուշահամալիր — Memorial Complex of Sardarapat Battle, Museum
  • Արագածոտնի մարզային գրադարան — Aragatsotn Regional Library
  • Կոտայքի մարզային գրադարան — Kotayk Regional Library
  • Լոռու մարզային գրադարան — Lori Regional Library
  • Շիրակի մարզային գրադարան — Shirak Regional Library
  • Սյունիքի մարզային գրադարան — Syunik Regional Library
  • Վայոց Ձորի մարզային գրադարան — Vayots Dzor Regional Library
Реклама