Ժամանակացույց՝ դեկտեմբերի 1–ից 26-ը
Մասնակիցներ` Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Համագրոծակցում ենք դասվարի և մյուս դասավանդողների հետ
Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:
Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:
Նպատակը՝ Նախապատրաստում «Ամանորի ծես» տոնակատարությանը.
Խնդիրները՝
- Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
- Պարզել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
- Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
- Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
- Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Զբաղվել ներքին և արտաքին բակերի դեկորացիայով
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
Реклама