Շաբաթ օրը,նոյեմբերի 11-ին, գրադարանային գործի հերթական դասից հետո, գրադարանի  տիրուհիների՝ տիկին Մարիի ու տիկին Նոննային հետ, հինգ ուսանողներով գնացինք գրքի շնորհանդեսի:  Երևանի պետական կամերային թատրոնի շենքում  ԲՈՒԿԻՆԻՍՏԸ կազմակերպել էր հանդիպում Նարինե Աբգարյանի հետ: Լույս էր տեսել նրա ՝ «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը:  Շնորհանդեսի ժամանակ գիրքը հնարավոր էր ձեռք բերել հատուկ գնով, հեղինակի մակագրությամբ: Երկար մաքառումներից հետո կարողացանք ներս սողոսկել: Հետաքրքրվողները շատ էին, սրահները՝ մարդաշատ ու նեղլիկ: Առանձնապես շատ բան չկարողացանք տեսնել, բացի մարդկանց վերև ձգված գլուխներից: Մի պահ հասցրինք տեսնել Նարինե Աբգարյանին. ուրախ էր, բայց հուզված ու շփոթված. ամբոխը համառությամբ պահանջում էր մակագրել գնված գրքերը: Մի քանի նկար արեցի ու դուրս եկանք:

 

 

Реклама