20160810_205230Մասնակիցներ` Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 30-նոյեմբերի 5

Համագրոծակցում ենք դասվարի և մյուս դասավանդողների հետ

Հոկտեմբերի 30-31 իրականացվում է Գետը քաղաքում նախագծի իրականացում:

Նախագիծն  երրորդ դասարանի սովորողների համար է, իրականացվելու է աշնանային արձակուրդի ընթացքում: Սովորողն ընտրում է առաջարկվող թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը և աշխատում:

Թեմաները՝

  • Աշունը մեր բակում / քաղաքում, գյուղում, այգում/:
  • Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում:
  • Մեր բակի աշունը. ձայնագրություններ, տեսանյութեր, պատումներ սովորողների բլոգներում:
  • Իմ տնկած ծառը, թաղարը…:
  • Շրջակա միջավայրի փոփոխության դիտարկում:

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում:
  • Բույսի, եղանակի, շրջակա միջավայրի օրվա փոփոխությունների դիտարկում:
  • Թվային միջոցների կիրառում, կարողությունների զարգացում:
  • Սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում:
  • Անհրաժեշտ տեղեկությունը որոնելու կարողության ձևավորում, զարգացում:

 

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում:

Реклама