Հոկտեմբերի 30-31 Դիլիջան ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանք
Նախագծի ժամկետներ` հետազոտական, նախապատրաստական փուլ. հոկտեմբերի 23-27:
Մասնակիցներ` 3-րդ դասարանի սովորողներ, 4-5-րդ դասարանների սովորողներ:
Նպատակ` հայրենաճանաչություն, հանրակրթական կամուրջներ, փորձի փոխանակում, բնապահպանություն:
Աշխատանքային ուղղություններ՝
Դիլիջանի Աղստև գետի ուսումնասիրություն՝ որտեղից է սկիզբ առնում, ինչ երկարություն ունի, որ գետն է միանում Աղստևին, ինչ տարածքներով է անցնում: Հարցազրույցներ մեծերից գետի մասին:
Ջուխտակ վանքը: Որտե՞ղ է գտնվում, պատմական ակնար վանքի մասին: հարցազրույցներ, տեսանյութեր:
Կապեր Այբի, Դիլիջանի, Թումոյի սովորողների, դասավանդողների հետ, առաջիկա այցելությանը վերաբերող համատեղ քննարկումներ, առաջարկներ (բլոգում հրապարկված տեսանյութի, ձայնագրության, տեքստի ձևով)
Դիլիջան քաղաքի, դրա բնության, հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների մասին պատմող նյութեր:
Նախագծի հեղինակներ Լուսինե Գասպարյան