20170824_101838Մասնակիցներ` Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Միջավայր` Հարավային դպրոց -պարտեզի ներքին և արտաքին բակ, դպրոցամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ:

Ժամկետ՝ ամբողջ տարին

Նպատակ՝

  • Դպրոցի դատարկ պատերի կանաչապատում
  • Ներքին բակի բարեկարգում
  •  Միմյանց և պարտիզպանի հետ համագործակցելու կարողություն
  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում:
  • Ճեմուղիների, հեծանվաուղիների, թեքահարթակների, ճիմապատված լանջերը խնամված, մաքուր պահելու կարողություն:

Ընթացք՝

Ճամբարականները ընկեր Շուշանի և վարպետ Վարդանի հետ ամեն օր խնամում են ներսի և բակի կանաչ տարածքները: Քանի որ արդեն աշնանային ծառատունկի շրջանն է, սովորողների հետ ծառատունկ ենք անում։ Դրանք լինում են անհատական միջոցներով: Ընտրվում են այն ծառերը, որոնք համապատասխանում են մեր տարածքին և միջավայրին: Դրանք կարող են լինել պտղատու և դեկորտիվ ծառեր: Ընտրում ենք ծառի տեղը, տնկում, սկզբում ամեն օր ենք ջրում, հետո՝ ուշ-ուշ:

Արդյունք՝

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը  նախատեսվում է հրապարակել  բլոգում:

Реклама