20161103_155124Իրականացման ժամկետը — սեպտեմբերի 23 — հոկտեմբերի-6

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկարացված օրվա տարատարիք խումբ

Խորհրդատու՝ Մարի Գաբանյան

Աշխատանքային թիմ՝ Լուսինե Նազարյան, Լիլիթ Առաքելյան, Մարիամ Մնացականյան

Իրագործում՝ Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում

Ուսումնական օրացույց՝ Կոմիտասյան օրերը կրթահամալիրում

Ակնկալիք՝ հետաքրքիր հանդիպում, գրեթե բոլորի մասնակցությունը, երգ- խաղ:

Նպատակը

 

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի մանկական երգերին՝ Փայտե ձիուկ, Դան-դան, Արև արև եկ, եկ, Հինգ էծ…

Խնդիրները

Զարգացնել երաժշտական ճաշակը պարտեզային տարիքից, խաղային ու երաժշտական դարձնել սաների առօրյան:

Անհրաժեշտ իրեր՝ ֆոտո-ֆիլմ տեսագրող սարք՝ հեռախոս, ֆոտոապարատ…

Միջավայրը

Դասարան, բակ-պարտեզ-լաբորատորիա

Նախագծում ընդգրկվում են դաստիարակը, երաժշտության ուսուցիչը:

Աշխատանքի կազմակերպումը

Նախապես պայմանավորված օրը լինում ենք խմբում: Գորգի վրա նստած սաներին մի քանի բառով ներկայացնում ենք թե ով է Կոմիտասը, երգում ենք, խաղում, որևէ երգի ներքո ռիթմիկ խաղ խաղում ՝ ծափերով, դոփյուններով: Այդ ամենը նկարվում և տեսագրվում է: Արդյունքը հրապարակվում է ենթակայքում:

Реклама