Ինչպես նախագծում նկարագրել էի, այնպես էլ սկսեցինք մեր աշխատանքը: Երկարացված օրվա տարատարիք խմբում կան երրորդ, չորրորդ և հինգերրորդ դասարանի սովորողներ: Ես նախապես ներկայացրեցի մեր անելիքը: Խոսեցինք դրա կարևորության մասին: Վերցրեցինք անհրաժեշտ նյութրը ու գնացինք ընթերցասրահ: Աշխատանքի բաժանում արեցինք: Սովորողները,  իրենց ցանկությամբ ընտրում են, թե որ աշխատանքային խմբում են ուզում լինել: Մի քանիսը դատարկում են դարակները, մյուս ավելի մեծ խումբը առանձնացնում է հայալեզու, օտարալեզու գրքերը, մանկավարժական ուղեցույցները, խմբավորում է գեղարվեստական, մեթոդական, ժամանցային գրքերը: Այն գրքերը, որոնք մշակման կարիք ունեն մշակում են մշակման խմբի սովորողները: Ընթացքում թերթում ենք գրքերը, կարդում են ու կարդում:

Реклама