20170825_131027

 

Իրականացման ժամկետը- սեպտեմբերի 19-22-ը

Նախագիծը  իրականացվում է Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբում

Երրորդ դասարանցիներ-16 հոգի, չորրորդ դասարանցիներ-2 հոգի, հինգերրերդ դասարանցիներ-5 հոգի

Գրքերի մշակման համար անհրաժեշտ նյութերը՝ թուղթ, մկրատ, սոսինձ, կպչուն ժապավեն

 

Նպատակը

  • սովորողների մոտ խրախուսել ընթերցանությունը
  • խնամքով վարվել գրքի հետ
  • Խնամել, մշակել գրքերը և փոխանցել
  • Ունենալ տվյալ տարիքային խմբին համապատասխան գրադարան
  • Ընթերցողներին սովորեցնել գրադարանից օգտվելու կանոնները
  • Ընթերցողներին սովորեցնել գրքից օգտվելու կանոնները

 

Արդյունքը

Ունենալ գրադարան, խնամված, մշակված գրգեր և ընթերցասրահ:

Նախագիծը  իրականացվում են երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբի սովորողները իմ օգնությամբ: Սովորողների հետ միասին գնում են ընթերցասրահ/խոհանոցի մեջ առանձնացված տարածք/, որտեղ գրադարանն է: Մեզ հետ վերցնում ենք անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, սոսինձ, թուղթ, կպչուն ժապավեն: Բոլորս հավաքվում ենք աշխատանքային սեղանի շուրջ: Հետո աշխատանքը կատարում ենք փոքր խմբերով: Սովորողները,  իրենց ցանկությամբ ընտրում են, թե որ աշխատանքային խմբում են ուզում լինել: Մի քանիսը դատարկում են դարակները, մյուս ավելի մեծ խումբը առանձնացնում է հայալեզու, օտարալեզու գրքերը, մանկավարժական ուղեցույցները, խմբավորում է գեղարվեստական, մեթոդական, ժամանցային գրքերը: Այն գրքերը, որոնք մշակման կարիք ունեն մշակում են մշակման խմբի սովորողները: Ընթացքում թերթում ենք գրքերը, կարդում են ու կարդում:

Реклама