Հեծանիվը՝ հանրակրթության գործիք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեծանվային գործունեությունը՝ ուսումնական պարապմունքների,նախագծերի ձևով, սկսած նախակրթարանից (2 տարեկանից) ներառված է կրթական ծրագրերում, ուսումնական
պլաններում:

Կրտսեր դպրոցում
(1-5-րդ դասարաններ)
• Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ դասարանով լողում են, մասնակցում հեծանվաերթ՝ որպես կրթական լրացուցիչ ծառայություն
• 4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է
մարմնամարզություն, տրիաթլոնի երկու բաղադրիչ՝ վազք և
հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և
հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի
պարտադիր կարողություններ են:

Իրականացվող հեծանվային նախագծեր
• Արշավներ-երթեր
• Հայրենագիտություն
• Էկո-ակցիաներ
• Նկարչական-ֆոտո պլեներներ

Реклама