cropped-20170506_123454.jpg1. Թեմա՝ «Իմ արձակուրդը »

Խնդիրները —Բանավոր խոսքի զարգացում, կարդալու հմտությունների զարգացում, մեդիատեխնոլոգիաների օգտագործում, ճանաչողական գործընթացների զարգացմում, ինքնագործունեության խթանում զարգացում:

Մայրենի – Համացանցից, հանրագիտարաններից հետաքրքիր տեղեկատվություն գտի՛ր այն տեղանքի վերաբերյալ, որտեղ հանգստացել ես ամռանը։

Պատմի՛ր այն բոլոր տեսարժան վայրերի մասին, որտեղ եղել ես։ Ներկայացրո՛ւ այն բոլոր ֆոտոները, որ լուսանկարել ես ճամփորդության ժամանակ, ի՞նչ հետաքրքիր բան կպատմես, ի՞նչ ես տեսել, լսել, քեզ դուր եկավ ճամփորդությունը, թե ոչ ։

Պատմի՛ր տեղանքի բուսական և կենդանակ աշխարհի մասին ։

Մաթեմատիկա – Քանի՞ ամիս է տևել քո ամառային արձակուրդը, քանի՞ շաբաթ, քանի՞ օր։ Որքա՞ն է հեռավորությունը Երևանից։

Ի՞նչ նոր և համեղ ուտելիք ես համտեսել ամռանը։ Կարո՞ղ ես պատրաստել։ Որքա՞ն մթերք է հարկավոր այդ ուտեստը պատրաստելու համար։ Հաշվի՛ր, թե որքա՞ն գումար է հարկավոր մթերքը գնելու համար։ Քանի՞ 10 դրամ/20,50/ է հարկավոր  անհրաժեշտ գումարը ստանալու համար ։

Ո՞ր  մթերքից քանի՞ կիլոգրամ է հարկավոր ։

Քանի՞ րոպեում,ժամում է պատրաստվում այդ ուտելիքը ։

Մեդիատեխնոլոգիա –Power point ծրագրով փորձի՛ր փոքրիկ պրեզենտացիա պատրաստել քո ամառային հանգստի մասին ։

Ես և շրջակա –Ի՞նչ նոր ընկերներ ես ձեռք բերել ամռանը։ Պատմի՛ր նրանց մասին։

Նկարագրի՛ր նրանց արտաքինը։ Փորձի՛ր բութագրել ընկերներիդ։ Երբևէ օգնել ես ընկերներիդ կամ նրանք օգնել են քեզ։ Ի՞նչ ես կարծում,ընկերդ պետք միշտ համաձա՞յն լինի քեզ հետ, թե՞ ոչ։ Ըկերներիցդ քանի՞սն են տղա, քանի՞սն՝ աղջիկ։ Որևէ զվարճալի դեպք պատմի՛ր, որ տեղի է ունեցել քո և ընկերներիդ հետ։

Կերպարվեստ –Նկարի՛ր ամառային արձակուրդիդ ամենահիշարժան օրը։

Реклама