Օգոստոսի 24-ն առանձնացավ նրանով, որ մեր ճամբարային խմբում երեք նորեկ ունեցանք՝ երկու գեղեցկուհի՝ որոնք առաջին անգամ էին Հարավային դպրոցում, և նրանց եղբայը՝ որը մեկ անգամ արդեն եղել էր մեր ճամբարում: Առավոտյան սիրով խնամեցինք մեր միջավայրը՝ ծաղիկնեերը ջրեցինք, քամու բերած աղբը հավաքեցինք, շնիկին ջուր ու կեր տվեցինք:

Առավոտյան երգ ու պար, նախաճաշ, հեծանիվ, հետո քայլարշավ դեպի Մայր դպրոց՝ սեղանի թենիս խաղալու: Իհարկե դեռ խաղալ չգիտենք, բայց ընկեր Հասմիկի հետ նախապես պայմանավորվել ենք՝ կսովորեցնի: Ճամբարականները պատրաստակամ  էին, ոգևորությունը՝ մեծ: Ընկեր Հասմիկն ասաց, որ իրեն զարմացրինք. շատ արագ սովորեցինք խաղալ: Խաղասենյակում միայն մենք էինք, հետո մի ամբողջ խումբ հավաքվեց՝ դասավանդողներ, վերապատրաստվողներ…

Վերադարձանք Հարավային դպրոց: Լողավազանը վաղուց մեզ է սպասում: Շատ շոգ էր, մենք էլ ավելի շատ լողացինք:

 

 

Реклама