Հարավային դպրոցի ամառային ճամբարը շարունակում է իր ուսումնական առօրյան. այսօր արդեն չորս ճամբարականով: Բայց դա մեզ չխանգարեց նախապես պայմանավորված ժամին լինել նետաձգարանում՝ ընկեր Գևորգի հետ: Ճամբարականները առաջին անգամ էին լինում նետաձգարանում. ոգևորված էին, անհամբեր ու զարմացած: Ընկեր Գևորգը մեծ սիրով, մեկ առ մեկ սովորեցնում էր կրակել համարձակ ու առանց վախենալու : Իմ փաքրիկ նետաձիգ-ճամբարականները շատ գոհ էին, կարծես թե, հավանեցին այդ սպորտաձևը: Դրանից հետո եղանք մեր շատ սիրելի գրադարանում: Տիկին Նոնային հատուկ մեղմ ու հոգատար ժպիտն արդեն գրավիչ է՝ գրքերի նման: Կարդացինք. նոր բաներ իմացանք սարդերի, դինոզավրերի, շնաձկների մասին:

Վերադարձանք Հարավային դպրոց: Կիսատ գործեր ունեինք. պետք էր արագ ավարտել: Ընկեր Շուշանի հետ բակով շրջեցինք. աղբ կար՝ հավաքեցինք, Արջուկ-շնիկին կեր ու ջուր տվեցինք: Լավ էլ կարոտել է: Հետո՝ էլի լող ու հեծանիվ: Իսկ վերջում վայելեցինք խոստացված պաղպաղակը՝ մեզ հաճելի-նվեր օր պարգևելով:

 

Реклама