«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավայի դպրոցում շարունակվում է գործել Ամառային ուսումնական ճամբարը: Ճիշտ է՝ ճամբարականները շատ չեն՝ հինգն են, բայց մենք մեր օրը շատ հետաքրքիր ու հաճելի անցկացրինք: Առավոտյան հավաքվեցինք, ծանոթացանք, կարգի բերեցինք մեր միջավայրը, խնամեցինք բույսերը: Դե քանի որ Արջուկ-շնիկը մեր ճամբարականներից մեկն է, որոշեցինք միջավայրի խնամքը հենց նրանից սկսել։ Լավ է` դեռ չէր հասցրել մեզ կարոտել: Կերակրեցինք, օրվա ընթացքում մի քանի անգամ ջուր տվեցինք, ու մի լավ հետը խաղացինք: Դե՝ ինչպես գիտեք, ճամբարային բոլոր օրերին լողը, խաղերը, հեծանիվը և մարզվելը անպակաս են: Իսկ վաղը մեզ ավելի հետաքրքիր օր է սպասվում Ագարակում և փակ լողավազանում:20170821_09323820170821_10285720170821_11341420170821_10472720170821_10555220170821_10521420170821_12175020170821_13253720170821_162041

Реклама