20170704_113222[1]Հարավային դպրոց-պարտեզը աշխատանքային ուրախ եռուզեռի մեջ էր: Գործում են մանկապարտեզային խմբերը՝ լողազգեստներով լողալու, հովանալու սպասող պստիկ ջրահարս-շնաձուկիկներով, Տաթև Մելքոնյանի ամառային տարատարիք ուսումնական ճամբարը՝ լողորդ ու հեծանվորդ ճամբարականներով: Ինչպես միշտ, առավոտը միջավայրի խնամքի, ծառերով ու ծաղիկներով զբաղվելու ժամանակն էր: Դրանից հետո օրվա մեծ մասն անցկացրել եմ նախակրթարանում. էդ ամենահրաշքների հետ. հերթապահ-օգնական էի, ու դա շատ հաճելի ու սիրելի էր:

Իսկ հեռախոսը լռում էր: Զանգեր չեն եղել:

Օրվա վերջում էլ լողավազանը լվացինք՝ վաղվա ճամբարականներին մաքուր լողափ թողնելով:

 

 

 

 

 

 

Реклама