Շաբաթ օրը՝ նախապես պայմանավորված ժամին, կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի առաջին և երկրերդ կուրսի ուսանողներով, կրկին Մատենադարանում էինք: Ես աղջկաս հետ շտապում եմ՝ չուշանալու: Ներսում՝ մի քանի րոպե սպասելուց հետո, բարձրացանք վերևի: Սրահները բաց էին ու մարդաշատ. ու հատկապես օտարերկրացիներ էին: Առաջին սրահը՝ որտեղ մենք եղանք,  մշտական ցուցադրության սրահ էր, ու ներկայացված էին հայ ժողովրդի պատմության, գիր ու գրականության ամենահին ու ամենաթանկարժեք նյութերը: Փոքրերի համար մի քիչ ձանձրալի էր, բայց՝ դիմացան: Հաջորդ սրահում ժամանակավոր ցուցադրություն էր՝ իրանական նմուշներով: Մատենադարանից հետո որոշեցինք մի քիչ քայլել, պոնչիկանոցքով ուրախացնել մեզ ու մեր փոքրիկներին:20170603_145727

Реклама