Աղե հեքիաթ
Տեխնոլոգիական կրթություն՝ ինքնուրույնության՝ Լուսինե Նազարյան, Տաթև Գասպարյան
Մայիսի 18- ի ուսումնական նախագիծ տեխնոլոգիա առարկայից
Նախագծի մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝
• ոչ ավանդական միջոցներով ստեղծագործելու կարողությունների ձևավորում
• երևակայության, ազատ մտածողության զարգացում
• մանր մոտորիկայի զարգացում
• գունազգացողության զարգացում
Անհրաժեշտ պարագաներ՝
• սպիտակ և գունավորած աղ
• սև, հաստ թուղթ 〈A4 ձևաչափ 〉
• Սոսինձ ՊՎԱ (էմուլսիա)
• մատիտ
Ընթացքը՝
Սովորողները սև թղթի վրա սոսնձով նկարում են: Այնուհետև նախապես գունավորած աղերը ձեռքով շաղ տալով սոսնձի վրա գունավորում իրենց աշխատանքը: Աղը ներծծվում է սոսոնձով, գույներն ակտիվանում են, իսկ սոսնձի չորանալուց հետո պատկերները ստացվում են ծավալային ու շոշափելի:
Աղի հետ մատներով, ուշադիր ու զգուշաբար աշխատելով, սովորողների մոտ զարգացնում ենք մանր մոտորիկան, ինչն իր հերթին ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, խթանում է նրա խոսքի, մտածողության, տրամաբանության զարգացումը:
Նկարչության համար ոչ ավանդական նյութերով աշխատանքը զարգացնում է երևակայությունը, ձևավորում ազատ անկաշկանդ մտածողություն, իսկ նյութերի միմյանց հետ փոխազդեցությունն աշխատանքի ընթացքն էլ ավելի հետաքրքիր է դարձնում: