«Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահը լիքն էր ուրախ ու հաճելի մարդկանցով ̀      հյուրերով, գրադարանի բոլոր ժամանակների գրադարանաստեղծ սովորող-աշխատողներով, ընթերցասեր սովարաղներով: Ծափերի տարափով ու գոհունակ հարգանք-ժպիտով բացվեց հանդիպման սկիզբը ի հիշատակ մեր շատ սիրելի տիկին Աիդայի: Մեկը մյուսի արածն ու խոսքը լրացնելով ներկայացան գրադարանի ստեղծման գործին մասնակցած սովորողները, սովորող-աշխատողները, աշխատող-ուսանողները և բոլոր նրանք, ովքեր իրենց ջանքն ու եռանդն են դրել գրադարանի գրքերի թվայնացման, գրադարանի կայքի վերստեղծման և էլեկտրոնային գրքերի փաթեփ ունենալու աշխատանքներում: Հանդիպումը հետաքրքիր էր, բովանդակային ու ամբողջական: Գրադարանի մասին պատմող աշխատանքային նյութերը, ֆիլմերն ու ձայնագրություններն ամբողջական տեղեկություն էին տալիս իրականացված մեծ գործի մասին, որը շարունակվում է նորանոր սովորող-ըներցողների և գրադարանաստեղծ աշխատողների միջոցով:

 

 

Реклама