Երրորդ դասարանում հետաքրքիր զրույց-քննարումից հետ որոշեցի չորրորդ դասարանցիների հետ այդ նածագիծն իրականացնել:

Ինչպես այն ստացվեց… Ոգևորված նախագծի արդյունքով ̀ ես իմ ոգրորությունը պատմեցի Շուշան Ալեքսանյանին: Շուշանը առաջարկեց նույն նախագիծը փորձել չորրորդ դասարանցիների հետ: Պայմանավորվեցինք ու ես չորեքշաբթի օրը պայմանավորվաժ ժամին  «Ընթերցողի հրճվանք» նախագծով մտա չորրորդ դասարանցիների մոտ: Էլի խոսեցինք իրենց կարդացած գրքերի մասին, բայց արդյունքը լրիվ այլ բան ստացվեց:

Ամեն մեկը պատմեց իր կարդացած գրքի մասին այնպես, որ ովքեր դեռ չէին կարդացել այդ գիրքը, հետաքրքրվեցին և որոշեցին կարդալ: Յուրահատուկ «Գիրք-գովազդ» ստացվեց: Կեցցե՛ք,  հավես էր :

Реклама