Այս անգամ «Ընթերցողի հրճվանքը» ինձ տարավ Հարավային դպրոց-պարտեզի ̀ Տաթև Մելքոնյանի դասարան: Ձմեռային ճամբարի նախագիծը սկսել էր Տաթև Մելքոնյանը: Համագործակցային-շարունակական նախագիծ ստացվեց, որովհետև ես այն շարունակեցի իմ նախագծով ̀ «Ընթերցողի հրճվանքով»: Երկուշաբթի օրը, երրորդ դասարանցիների և իրենց  դասվար ̀ Տաթև Մելքոնյանի հետ նախապես պայմանավորված ժամին, եղա երրորդ դասարանում:Ներքնակների վրա հարմարավետ նստած խոսեցինք ձմեռային արձակուրդների ընթացքում իրենց կարդացած գրքերի մասին. պատմեցինք, քննարկեցինք, գովազդեցին իրենց կարդացած գրքերը:

Реклама