«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հարավային դպրոց-պարտեզ

Արտակսրգ

«Գրքերի խնամք»նախագիծ

Իրականացման ժամկետը- մայիսի 13-17-ը

Նախագիծը  իրականացվում է Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբում

Երկրորդ դասարանցիներ-15 հոգի, չորրորդ դասարանցիներ- 4 հոգի

Գրքերի մշակման համար անհրաժեշտ նյութերը՝ թուղթ, մկրատ, սոսինձ, կպչուն ժապավեն

Նպատակը

  • սովորողների մոտ խրախուսել ընթերցանությունը
  • խնամքով վարվել գրքի հետ
  • խնամել, մշակել գրքերը և փոխանցել
  • ունենալ տվյալ տարիքային խմբին համապատասխան գրադարան
  • ընթերցողներին սովորեցնել գրադարանից օգտվելու կանոնները
  • ընթերցողներին սովորեցնել գրքից օգտվելու կանոնները

Արդյունքը

Ունենալ խնամված, մշակված գրքեր և ընթերցասրահ, ընթերցողի անկյուն:

Նախագիծը  իրականացվում են երկարացված օրվա ճամբարային տարատարիք խմբի սովորողները և իմ օգնությամբ: Սովորողների հետ աշխատանքը սկսում ենք ընթերցասրահում, որը գտնվում է երկրորդ հարկի մի փոքրիկ անկյունում, ուր պահարանի դարակներ մեջ դասավորված են(կամ դասավորված չեն) գրքերը: Նախապես մեզ հետ վերցնում ենք գրքերի մշակման համար անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, սոսինձ, թուղթ, կպչուն ժապավեն: Բոլորս հավաքվում ենք աշխատանքային սեղանի շուրջ: Աշխատանքը կատարում ենք փոքր խմբերով: Սովորողները,  իրենց ցանկությամբ ընտրում են, թե որ աշխատանքային խմբում են ուզում լինել՝

  • մշակողների
  • դասակարգողների
  • դարակներում դասավորողների

Միասին դարակները դատարկելուց հետո, սովորողները առանձնացնում են այն գրքերը, որոնք մշակման կարիք ունեն:  Մի խումբը՝ մշակողների խումբը, սկսում է իր աշխատանքը: Գրքերը խնամքով մշակվում են, սոսնձվում, վերականգնվում ու նոր տեսք ստանում:

Մյուս խումբը՝ չորրորդ դասարանցիները, արդեն վերականգնված գրքերը խմբավորում են. առանձնացնում հայալեզու, օտարալեզու գրքերը, մանկավարժական ուղեցույցները, գեղարվեստական, մեթոդական, ժամանցային գրքերը:  Ապա արդեն նորացված գրքերը խնամքով խմբավորված  դասավորվում են դարակներում: Աշխատանքի ընթացքում սովորողները թերթում են գրքերը, կարդում, սովորում:

Աշխատակարգ 03.09-07.09

20180516_163012

08:00 — Սովորողների տեղափոխում կրթահամալիր երթուղայինով

08:30 — Սովորողների դիմավորում Մայր դպրոցի երթուղայինների բակում, սովորողների տեղափոխում Մայր դպրոցից կրթահամալիրի մյուս դպրոցներ

Միասնական ընդհանուր պարապմունք

13:30-14:30 Հեծանվային ուսուցում, միջավայրի խնամք, լող

14:30-15:00 Ճաշ

15:00-15:30 Անհատական աշխատանք նոր սովորողների հետ. մեդիահմտությունների ուսուցում

15:30-16:45   Բակային-ազգային խաղեր

16:45-17:00 Ճանապարհում

Ամառային ճամբար. Օր չորրորդ

Ամառային ճամբար. Օր երրորդ

Շարունակվում են Հարավային դպոցի ամառային ճամբաի հավես օրերը: Օրը սկսեցինք պարով, նախավարժանքով, միջավայրի խնամքով: Արջուկին ամեն օր հետևում ենք, կերակրում, ջուր տալիս: Ու ջուր տալիս տեսանք, որ պարանը խճճվել է. մենք ոչ մի կերպ չկարողացանք բացել, խնդրեցինք Վարդան պապիկին՝ օգնեց:

 

Ամառային ճամբար. Օր երկրորդ

Օրը սկսեցինք սովորականի նման՝ ընդհանուր պարապմունքով, նախավարժանքով, միջավայրը խնամելով: Այսօր արդեն ճամբարականները տասն էին՝ ավելացել են: Ինչպես արդեն նշված էր ծրագրում, քայլարշավով գնացինք Մայր դպրոց՝ թենիս խաղալու: Ընկեր Հասմիկն արդեն մեզ էր սպասում: Ճամբարականները ոգևորված էին՝ հավեսները տեղը: Վերադարձին մի քիչ խաղացինք դպրոցի հարակից խաղահրապարակում: Ապա քայլեցինք դեպի հարավ: Հասնելուն պես թռանք լողավազանի մեջ:

Հավե՜ս… Ի՜նչ երանություն…

 

Ամառային ճամբար. Օր առաջին

Օրը սկսվեց բոլոր աշխատանքային օրերի նման՝ բարի ու նոր ծանոթություններով: Ճամբարականները՝ յոթ սովորող, որորնք եղել էին նաև նախորդ շաբաթներին, շատ ինքնուրույն էին ու կազմակերպված: Հաշվառումից ու ընդհանուր պարապմունքից հետո խնամեցինք ծաղիկները, կերակրեցինք մեր Արջուկ շնիկին, հեծանիվ քշեցինք, խաղացինք, լողացինք:

Ամառային ճամբար

FB_IMG_1534448130315Ճամբարի գործունեությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝  09:00-16:00

Ճամբարի ղեկավար` Լուսինե Նազարյան

էլ. հասցե`l-nazaryan@mskh.am

Հեռախոսահամար 093 540485

Հասցե՝  Ծ. Իսակովի 52/6 

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

  • Արևային գլխարկ
  • Մարզահագուստ
  • Մարզակոշիկ

Լողի պարագաներ

  • սրբիչ, լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց

Անհատական օգտագործման համար

  • Ջրի շիշ
  • Ուսապարկ, խուրջին
  • Նոթբուք, պլանշետ
  • Սեղանի խաղեր

Ճամբարային ընդհանուր գործունեություն

  • Բակային խաղեր
  • Զարգացնող վարժություններ
  • Լող, հեծանիվ, շախմատ
  • Միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ
  • Ընթերցանություն
  • Խոհանոցային գործունեություն
  • Պլեներ
  • Այց Ագարակ

Երկուշաբթի 

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 հեծանվային պարապմունք, բակային խաղեր

12:00-13:30 լող

13:30-14:00 ընթերցանություն լողափին

14:00-14:30 լողափնյա պլեներ,  շախմատ

14:30-15:00 հանգստի ժամ

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 սեղանի խաղեր, օրվա ամփոփում

 

Երեքշաբթի 

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-11:30 քայլարշավ դեպի Մայր դպրոց

11:30-12:30 խաղում ենք սեղանի թենիս

12:30-13:00 քայլարշավ. վերադարձ Հարավային դպրոց

13:30-15:00 լող

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 բակային խաղեր, օրվա ամփոփում

 

Չորեքշաբթի

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 հեծանվային պարապմունք, բակային խաղեր

12:00-13:30 լող

13:30-14:00 խոհանոցային գործունեություն

14:00-14:30 լողափնյա պարեր

14:30-15:00 հանգստի ժամ, լող

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 սեղանի խաղեր, օրվա ամփոփում

 

Հինգշաբթի

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-11:30 քայլարշավ դեպի Մայր դպրոց

11:30-12:30 խաղում ենք սեղանի թենիս

12:30-13:00 քայլարշավ. վերադարձ Հարավային դպրոց

13:00-14:30 լող

14:30-15:00 հանգստի ժամ

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 բակային խաղեր, օրվա ամփոփում

 

Ուրբաթ

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-11:30 քայլարշավ դեպի Ագարակ

11:30-12:30 խնամում ենք կենդանիներին, ձիավարություն

12:30-13:00 քայլարշավ. վերադարձ Հարավային դպրոց

13:00-14:30 լող

14:30-15:00 հանգստի ժամ, սեղանի խաղեր

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 հեծանվային պարապմունք, օրվա ամփոփում

 

 

 

 

 

Դիպլոմային աշխատանք

Screenshot_20180329-182851

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջ

«Գրադարանային գործ» բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ «Գրադարանավարի նախագծային աշխատանքը
կրտսեր դպրոցում»

Lusine diplomayin

Նազարյան Լուսինե

Անհատական պլան

20180607_142126

anhatakan plan